Հոդված 13
Հոդված 13
1. Գլխավոր ասամբլեան ուսումնասիրություններ է կազմակերպում և հանձնարարականներ ներկայացնում հետևյալ նպատակներով.
ա) աջակցություն միջազգային համագործակցությանը քաղաքականության բնագավառում և միջազգային իրավունքի առաջադիմական զարգացման ու դրա կոդիֆիկացիայի խրախուսում,
բ) աջակցություն միջազգային համագործակցությանը տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական և առողջապահության ասպարեզներում և օժանդակություն բոլորի համար մարդու իրավունքների և հիմնական ազատությունների իրականացմանը՝ առանց ցեղային, սեռային, լեզվի և դավանանքի տարբերակման:
2. Վերոհիշյալ 1.բ կետում նշված հարցերի առնչությամբ Գլխավոր ասամբլեայի պարտականությունները, գործառույթները և լիազորությունները շարադրված են 9-րդ և 10-րդ գլուխներում: