Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

1. Այն ընթացքում, երբ Անվտանգության խորհուրդը որևէ վեճի կամ իրավիճակի առնչությամբ իրականացնում է սույն Կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները, Գլխավոր ասամբլեան այդ վեճի կամ իրավիճակի վերաբերյալ չի կարող որևէ հանձնարարական ներկայացնել, եթե Անվտանգության խորհուրդը չդիմի այդպիսի խնդրանքով:

2. Անվտանգության խորհրդի համաձայնությամբ Գլխավոր քարտուղարը տեղեկացնում է Գլխավոր ասամբլեային նրա յուրաքանչյուր նստաշրջանում միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանմանն առնչվող ցանկացած հարցի մասին, որը քննարկում է Անվտանգության Խորհուրդը, և երբ Անվտանգության խորհուրդը դադարեցնում է նման հարցերի քննարկումը, անմիջապես տեղեկացնում է Գլխավոր ասամբլեային, իսկ եթե վերջինս նստաշրջանում չէ, Միավորված ազգերի կազմակերպության անդամներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։