Հոդված 71
Հոդված 71
Տնտեսական և սոցիալական խորհուրդը կարող է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել ոչ կառավարական այն կազմակերպությունների հետ խորհրդատվություն անցկացնելու համար, որոնք շահագրգիռ են իր իրավասությանը վերաբերող հարցերում: Նման միջոցառումները կարող են համաձայնեցվել միջազգային, հարկ եղած դեպքում նաև ազգային կազմակերպությունների հետ Միավորված ազգերի կազմակերպության շահագրգիռ անդամի հետ խորհրդակցելուց հետո: