Անցնել բովանդակությանը

Հոդված 109

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 109

1. Սույն Կանոնադրության վերանայման նպատակով հրավիրված Միավորված ազգերի կազմակերպության անդամների խորհրդաժողովի կազմակերպման վայրն ու ժամանակը սահմանվում են Գլխավոր ասամբլեայի անդամների ձայների երկու երրորդով և Անվտանգության խորհրդի ցանկացած ինը անդամների ձայներով: Միավորված ազգերի կազմակերպության յուրաքանչյուր անդամ խորհրդաժողովում ունի մեկ ձայն:

2. Սույն Կանոնադրության ցանկացած փոփոխություն՝ առաջարկված խորհրդաժողովի մասնակիցների ձայների երկու երրորդով, ուժի մեջ է մտնում Գլխավոր ասամբլեայի անդամների երկու երրորդի, ներառյալ Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամների կողմից վավերացվելուց հետո՝ համաձայն իրենց սահմանադրական ընթացակարգի:

3. Եթե սույն Կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո մինչև Գլխավոր ասամբլեայի տասներորդ ամենամյա նստաշրջանը նման խորհրդաժողով չի գումարվում, ապա այդ խորհրդաժողովն անցկացնելու առաջարկությունները մտնում են Գլխավոր ասամբլեայի այդ նստաշրջանի օրակարգ, և խորհրդաժողովը գումարվում է Գլխավոր ասամբլեայի անդամների ձայների պարզ մեծամասնության և Անվտանգության խորհրդի ցանկացած յոթ անդամների ձայների որոշմամբ:

Գլուխ 19

Վավերացում և ստորագրում

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։