Հոդված 17
Հոդված 17
1. Գլխավոր ասամբլեան քննարկում և հաստատում է կազմակերպության բյուջեն:
2. Կազմակերպության ծախսերը հոգում են անդամները՝ ըստ Գլխավոր ասամբլեայի սահմանած մասնաչափերի:
3. Գլխավոր ասամբլեան 57-րդ հոդվածում նշված մասնագիտացված գործակալությունների հետ քննարկում և հաստատում է ցանկացած ֆինանսական կամ բյուջետային համաձայնություն, ինչպես նաև ստուգում է վերոհիշյալ մասնագիտացված գործակալությունների վարչական բյուջեները, որպեսզի հանձնարարականներ ներկայացնի շահագրգիռ գործակալություններին:
Քվեարկություն