Անցնել բովանդակությանը

Հոդված 28

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28

1. Անվտանգության խորհուրդը կազմակերպվում է այնպես, որ կարողանա գործել անընդմեջ։ Այդ նպատակով Անվտանգության խորհրդի յուրաքանչյուր անդամ պետք է մշտապես ներկայացված լինի Միավորված ազգերի կազմակերպության նստավայրում։

2. Անվտանգության խորհուրդը գումարում է պարբերական նիստեր, որոնց ժամանակ նրա յուրաքանչյուր անդամ կարող է իր հայեցողությամբ ներկայացվել կառավարության անդամի կամ հատուկ նշանակված որևէ այլ ներկայացուցչի միջոցով։

3. Անվտանգության խորհրդի նիստերը կարող են տեղի ունենալ ոչ միայն կազմակերպության նստավայրում, այլև ցանկացած այլ վայրում, որը, ըստ խորհրդի, առավել նպաստավոր է իր աշխատանքի համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։