Հոդված 102
Հոդված 102
1. Սույն Կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամի կնքած բոլոր պայմանագրերն ու միջազգային համաձայնագրերը պետք է առաջին իսկ հնարավորության դեպքում գրանցվեն Քարտուղարությունում և հրապարակվեն նրա կողմից:
2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն չարձանագրված որևէ դաշինքի կամ միջազգային համաձայնագրի կողմերը չեն կարող Միավորված ազգերի կազմակերպության որևէ մարմնում վկայակոչել այդ դաշինքը կամ միջազգային համաձայնագիրը: