Հոդված 48
Հոդված 48
1. Անվտանգության խորհրդի որոշումների իրականացման համար պահանջվող գործողությունները՝ հանուն միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման, նախաձեռնվում են Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամների կամ դրանց մի մասի կողմից՝ ըստ Անվտանգության խորհրդի հայեցողության:
2. Այդպիսի որոշումները Միավորված ազգերի կազմակերպության անդամները կատարում են անմիջականորեն, ինչպես նաև միջազգային այն համապատասխան գործակալությունների միջոցով, որոնց անդամակցում են: