Հոդված 15
Հոդված 15
1. Գլխավոր ասամբլեան ստանում և քննարկում է Անվտանգության խորհրդի ամենամյա և հատուկ զեկույցներ, որոնք պարունակում են հաշվետվություն միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար Անվտանգության խորհրդի ձեռնարկած կամ ձեռնարկելիք միջոցառումների մասին:
2. Գլխավոր ասամբլեան ստանում և քննարկում է Միավորված ազգերի կազմակերպության մյուս մարմինների զեկույցները: