Անցնել բովանդակությանը

Հոդված 53

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 53

1. Անվտանգության խորհուրդը, այնտեղ, որտեղ դա տեղին է, նման տարածաշրջանային համաձայնությունները և մարմինները օգտագործում է իր ղեկավարությամբ հարկադրական գործողություններ ձեռնարկելու համար։ Սակայն առանց Անվտանգության խորհրդի լիազորության, տարածաշրջանային համաձայնությունների արդյունքում կամ տարածաշրջանային մարմինների կողմից չեն կարող նախաձեռնվել նման հարկադրական գործողություններ, բացառությամբ, նախատեսված 107-րդ հոդվածով, ցանկացած թշնամի պետության դեմ ձեռնարկվածներից, ինչպես սահմանված է սույն հոդվածի 2-րդ կետում, կամ տարածաշրջանային համաձայնություններով նախատեսվածներից, որոնք ուղղված են որևէ այդպիսի պետության կողմից ագրեսիվ քաղաքականության նորոգման դեմ, քանի դեռ շահագրգիռ կառավարությունների խնդրանքով կազմակերպության վրա չի դրվել այդպիսի պետության կողմից հետագա ագրեսիայի կանխման պատասխանատվությունը։

2. «Թշնամական պետություն» տերմինը, որը գործածված է սույն հոդվածի 1-ին կետում, վերաբերում է ցանկացած պետության, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եղել է սույն Կանոնադրությունը ստորագրող ցանկացած պետության թշնամի։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։