Հոդված 43
Հոդված 43
1. Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամները միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանմանը նպաստելու համար պարտավորվում են, Անվտանգության խորհրդի կոչով և հատուկ համաձայնագրի կամ համաձայնագրերի համաձայն, նրան տրամադրել միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանմանն անհրաժեշտ զինուժ, օժանդակություն և համապատասխան միջոցներ, ներառյալ սահմանն անցնելու իրավունքը:
2. Նման համաձայնագիրը կամ համաձայնագրերը սահմանում են տրամադրվող զինուժի քանակը և տեսակը, պատրաստականության աստիճանը և ընդհանուր տեղաբաշխումը, ինչպես նաև օժանդակության ու մատուցվող ծառայությունների բնույթը:
3. Համաձայնագիրը կամ համաձայնագրերը կնքելու բանակցությունները Անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ ձեռնարկվում են հնարավորինս կարճ ժամկետում: Դրանք կնքվում են Անվտանգության խորհրդի և կազմակերպության անդամների կամ Անվտանգության խորհրդի և կազմակերպության անդամների խմբերի միջև և ենթակա են վավերացման ստորագրող պետությունների կողմից՝ համաձայն իրենց սահմանադրական կարգի: