Հոդված 24
Հոդված 24
1. Միավորված ազգերի կազմակերպության արագ և արդյունավետ գործողությունները ապահովելու համար նրա անդամները միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման հիմնական պատասխանատվությունը վերապահում են Անվտանգության խորհրդին և համաձայնության են գալիս, որ այդ պատասխանատվությունից բխող իր պարտավորությունները կատարելիս Անվտանգության խորհուրդը գործում է իրենց անունից:
2. Այդ պարտավորությունները կատարելիս Անվտանգության խորհուրդը գործում է Միավորված ազգերի նպատակների ու սկզբունքների համաձայն: Այդ պարտավորությունները կատարելու համար Անվտանգության խորհրդին տրված հատուկ լիազորությունները շարադրված են 6-րդ, 7-րդ, 8-րդ և 12-րդ գլուխներում:
3. Անվտանգության խորհուրդը Գլխավոր ասամբլեային ներկայացնում է ամենամյա զեկույցներ և ըստ անհրաժեշտության՝ հատուկ զեկույցներ: