Հոդված 11
Հոդված 11
1. Գլխավոր ասամբլեան կարող է քննարկել միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման գործում համագործակցության հիմնական սկզբունքները, ներառյալ զինաթափումը և սպառազինությունների կարգավորումը պայմանավորող սկզբունքները, և կարող է այդ սկզբունքների առնչությամբ հանձնարարականներ ներկայացնել անդամներին կամ Անվտանգության խորհրդին և կամ երկուսին միաժամանակ:
2. Գլխավոր ասամբլեան, համաձայն 35-րդ հոդվածի 2-րդ կետի և բացառությամբ 12-րդ հոդվածով նախատեսվածների, կարող է Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամի կամ Անվտանգության խորհրդի և կամ Միավորված ազգերի կազմակերպության անդամ չհանդիսացող պետության առաջարկությամբ քննարկել միջազգային խաղաղությանն ու անվտանգությանն առնչվող ցանկացած հարց, կարող է այդ հարցերի վերաբերյալ հանձնարարականներ ներկայացնել շահագրգիռ պետությանը կամ պետություններին, Անվտանգության խորհրդին կամ բոլորին միաժամանակ: Ցանկացած հարց, որի առնչությամբ անհրաժեշտ է նախաձեռնել գործողություն, նախքան քննարկումը կամ քննարկումից հետո Գլխավոր ասամբլեան փոխանցում է Անվտանգության խորհրդին:
3. Գլխավոր ասամբլեան կարող է Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրել այն իրավիճակների վրա, որոնք կարող են սպառնալ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը:
4. Գլխավոր ասամբլեայի՝ սույն հոդվածում թվարկված լիազորությունները չեն կարող սահմանափակել 10-րդ հոդվածի հիմնական իմաստը: