Անցնել բովանդակությանը

Հոդված 52

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 52

1. Սույն Կանոնադրությունը ոչ մի կերպ չի խոչընդոտում տարածաշրջանային համաձայնությունների կամ մարմինների գոյությունը լուծելու համար միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանմանն առնչվող այնպիսի հարցեր, որոնք պատշաճ են տարածաշրջանային մակարդակի գործողություններին, պայմանով, որ նման համաձայնությունները կամ մարմինները և նրանց գործողությունները համատեղելի լինեն Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին ու սկզբունքներին:

2. Միավորված ազգերի կազմակերպության՝ նման համաձայնությունների եկող և նման մարմիններ կազմող անդամները պետք է այդ տարածաշրջանային համաձայնությունների կամ մարմինների օգնությամբ ամեն ջանք գործադրեն տեղական վեճերի խաղաղ կարգավորման համար նախքան դրանք Անվտանգության խորհրդին հղելը:

3. Անվտանգության խորհուրդը շահագրգիռ պետությունների կամ իր նախաձեռնությամբ պետք է քաջալերի նման տարածաշրջանային համաձայնությունների կամ նման տարածաշրջանային մարմինների օգնությամբ տեղական վեճերի խաղաղ կարգավորման զարգացումը:

4. Սույն հոդվածը ոչ մի կերպ չի խոչընդոտում 34-րդ և և 35-րդ հոդվածների կիրառումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։