Անցնել բովանդակությանը

Հոդված 47

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 47

1. Ստեղծվում է Ռազմական անձնակազմի կոմիտե, որպեսզի խորհրդատվություն և օգնություն ցուցաբերվի Անվտանգության խորհրդին այն բոլոր հարցերում, որոնք առնչվում են Անվտանգության խորհրդի ռազմական կարիքներին միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման համար, նրա տրամադրության տակ դրված զորքերի օգտագործմանն ու ղեկավարմանը, ինչպես նաև սպառազինությունների կարգավորմանն ու հնարավոր զինաթափմանը:

2. Ռազմական անձնակազմի կոմիտեն բաղկացած է Անվտանգության խորհրդի մշտական անդամների անձնակազմերի պետերից կամ նրանց ներկայացուցիչներից: Կոմիտեում մշտապես չներկայացված Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ համագործակցության է հրավիրվում կոմիտեի կողմից, եթե կոմիտեի պարտականությունների արդյունավետ իրականացումը պահանջում է այդ անդամի մասնակցությունը տվյալ աշխատանքին:

3. Լինելով Անվտանգության խորհրդի ենթակայության տակ՝ Ռազմական անձնակազմի կոմիտեն պատասխանատվություն է կրում Անվտանգության խորհրդի տրամադրության տակ դրված ցանկացած զինված ուժերի ռազմավարական ղեկավարության համար: Այդպիսի զինուժի հրամանատարությանը վերաբերող հարցերը պետք է մշակվեն ավելի ուշ:

4. Ռազմական անձնակազմի կոմիտեն Անվտանգության խորհրդի լիազորությամբ և համապատասխան տարածաշրջանային մարմինների հետ խորհրդակցությունից հետո կարող է հիմնադրել իր տարածաշրջանային ենթակոմիտեները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։