Անցնել բովանդակությանը

Հոդված 100

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 100

1. Իրենց պարտականությունները կատարելիս Գլխավոր քարտուղարը և քարտուղարության աշխատակազմը կարգադրություններ չեն ակնկալում կամ ստանում կազմակերպության համար կողմնակի որևէ կառավարությունից կամ իշխանությունից: Նրանք ձեռնպահ են մնում ցանկացած գործողությունից, որը կարող է անդրադառնալ իրենց՝ որպես միմիայն կազմակերպության առջև պատասխանատու միջազգային պաշտոնյա անձանց, դիրքի վրա:

2. Միավորված ազգերի կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավորվում է հարգել Գլխավոր քարտուղարի և քարտուղարության աշխատակազմի պարտականությունների բացառապես միջազգային բնույթը և չպետք է փորձի ներգործել նրանց վրա իրենց պարտականությունների կատարման ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։