Անցնել բովանդակությանը

Հոդված 105

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 105

1. Միավորված ազգերի կազմակերպությունն իր յուրաքանչյուր անդամի տարածքում օգտվում է այնպիսի արտոնություններից ու անձեռնմխելիությունից, որոնք անհրաժեշտ են իր նպատակներն իրականացնելու համար:

2. Միավորված ազգերի կազմակերպության անդամների ներկայացուցիչները և նրա պաշտոնյաները նույնպես օգտվում են այնպիսի արտոնություններից ու անձեռնմխելիությունից, որոնք անհրաժեշտ են կազմակերպության գործունեության հետ կապված իրենց գործառույթներն ինքնուրույն իրականացնելու համար:

3. Գլխավոր ասամբլեան կարող է հանձնարարականներ ներկայացնել սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի կիրառության մանրամասները սահմանելու նպատակով, ինչպես նաև նույն այդ նպատակով համաձայնագրեր առաջարկել Միավորված ազգերի կազմակերպության անդամներին:

Գլուխ 17

Անցումային շրջանի անվտանգության համաձայնություններ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։