Հոդված 36
Հոդված 36
1. 33-րդ հոդվածում նշված բնույթի վեճի կամ համանման իրավիճակի ցանկացած փուլում Անվտանգության խորհուրդը իրավասու է հանձնարարել կարգավորման համապատասխան ընթացակարգ կամ եղանակ։
2. Անվտանգության խորհուրդը տվյալ վեճը կարգավորելու համար նկատի է առնում ցանկացած ընթացակարգ, որը արդեն ընդունվել է կողմերի կողմից։
3. Սույն հոդվածի հիման վրա հանձնարարականներ տալիս Անվտանգության խորհուրդը նկատի է առնում նաև, որ կողմերն իրավական բնույթի վեճերը ընդունված կարգով պետք է հանձնեն Միջազգային դատարանին՝ համաձայն այդ դատարանի կանոնակարգի դրույթների։