Հոդված 45
Հոդված 45
Միավորված ազգերի կազմակերպության համար անհապաղ ռազմական միջոցառումներ ձեռնարկելու հնարավորություններ ապահովելու նպատակով կազմակերպության անդամները պետք է կազմ ու պատրաստ պահեն իրենց ազգային ռազմաօդային ուժերի զորամիավորումները համատեղ հարկադրական գործողությունների համար: Այդ զորամիավորումների քանակը և պատրաստության աստիճանը, ինչպես նաև համատեղ գործողությունների պլանները Անվտանգության խորհրդի կողմից որոշվում են Ռազմական անձնակազմի կոմիտեի օժանդակությամբ՝ 43-րդ հոդվածում նշված հատուկ համաձայնագրում կամ համաձայնագրերում հաստատված սահմաններում: