Հոդված 55
Հոդված 55
Հետամուտ լինելով բարեկեցության ու կայունության պայմանների ստեղծմանը, որոնք անհրաժեշտ են ազգերի միջև խաղաղ ու բարեկամական հարաբերությունների համար՝ հիմնված հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքի նկատմամբ հարգանքի վրա, Միավորված ազգերի կազմակերպությունը նպաստում է՝
ա) կենսամակարդակի բարձրացմանը, բնակչության լրիվ զբաղվածությանը և տնտեսական ու սոցիալական առաջընթացի ու զարգացման պայմաններին,
բ) միջազգային տնտեսական, սոցիալական, առողջապահական և համանման հարցերի լուծմանը, մշակույթի ու կրթության բնագավառներում միջազգային համագործակցությանը,
գ) բոլորի հանդեպ և բոլորի համար մարդու իրավունքների ու հիմնական ազատություների համընդհանուր հարգանքին և պահպանմանը՝ անկախ ռասայից, սեռից, լեզվից կամ դավանանքից։