Անցնել բովանդակությանը

Հոդված 61

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 61

1. Տնտեսական և սոցիալական խորհուրդը բաղկացած է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից ընտրված հիսունչորս անդամներից:

2. Առաջնորդվելով 3-րդ կետում շարադրված դրույթներով՝ Տնտեսական և սոցիալական խորհրդի տասնութ անդամ ընտրվում է ամեն տարի երեք տարի ժամկետով: Ժամկետը սպառած անդամը կարող է վերընտրվել անմիջապես:

3. Տնտեսական և սոցիալական խորհրդի առաջին ընտրություններում անդամների թիվը քսանյոթից հիսունչորսի հասնելուց հետո, ի հավելումն պաշտոնավարության ժամկետը տարեվերջին սպառող ինը անդամների փոխարեն ընտրվողների, ընտրվում է ևս քսանյոթ լրացուցիչ անդամ: Այս քսանյոթ լրացուցիչ անդամներից իննի պաշտոնավարության ժամկետը սահմանվում է մինչև առաջին տարվա վերջը, իսկ մյուս ինն անդամների ժամկետը՝ համաձայն Գլխավոր ասամբլեայի որոշման, մինչև երկրորդ տարեվերջը:

4. Տնտեսական և սոցիալական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ներկայացուցիչ:

Գործառույթները և լիազորությունները

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։