Հոդված 77
Հոդված 77
1. Խնամակալության համակարգը վերաբերում է ստորև թվարկվող այն տարածքներին, որոնք կարող են ընդգրկվել իր մեջ՝ համաձայն խնամակալության համաձայնագրերի.
ա) տարածքներ, որոնց վրա ներկայումս տարածվում է մանդատը,
բ) տարածքներ, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով կարող են օտարվել թշնամի պետությունների կողմից, և
գ) տարածքներ, որոնց կառավարման պատասխանատվությունը ստանձնած պետությունները կամավոր հանձնել են համակարգին:
2. Այն հարցը, թե վերը թվարկված տարածքներից որոնք և ինչ պայմաններով կընդգրկվեն խնամակալության համակարգում, հետագա համաձայնության առարկա է: