Անցնել բովանդակությանը

Հոդված 80

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 80

1. Բացառությամբ այն դեպքերի, որոնք կարող են համաձայնեցվել խնամակալության առանձին համաձայնագրերով՝ ամրագրվելով 77-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածների համաձայն, որոնցով յուրաքանչյուր տարածք ընդունվում է խնամակալության համակարգ, մինչ այդ համաձայնագրերի կնքումը սույն գլխում զետեղված ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես ցանկացած պետության կամ ժողովրդի որևէ իրավունքի որևէ փոփոխություն կամ գոյություն ունեցող միջազգային պայմանագրերի պայմանների փոփոխություն, որոնց մասնակիցները համապատասխանաբար կարող են լինել Միավորված ազգերի կազմակերպության անդամները:

2. Սույն հոդվածի 1-ին կետը չի կարող մեկնաբանվել իբրև մանդատային կամ այլ տարածքները խնամակալության համակարգում ընդգրկելու շուրջ բանակցությունների ուշացման կամ հետաձգման հիմք, ինչպես որ նախատեսված է 77-րդ հոդվածով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։