Հոդված 96
Հոդված 96
1. Գլխավոր ասամբլեան կամ Անվտանգության խորհուրդը կարող են ցանկացած իրավական հարցի վերաբերյալ Միջազգային դատարանից խորհրդակցական կարծիք հայցել:
2. Գլխավոր ասամբլեայի կողմից ցանկացած ժամանակ նման լիազորություն ստացած Միավորված ազգերի կազմակերպության այլ մարմիններն ու մասնագիտական գործակալությունները նույնպես կարող են իրենց գործունեության սահմաններում ծագող իրավական հարցերի վերաբերյալ խորհրդակցական կարծիք հայցել Միջազգային դատարանից:
Գլուխ 15
Քարտուղարություն