Գլուխ I · Կիրառման ոլորտը և ընդհանուր դրույթներ
Հոդված 10. Ձևին վերաբերող պահանջներ
Հոդված 10. Ձևին վերաբերող պահանջներ
Սույն Կոնվենցիայի համաձայն՝ երաշխիքը ձևավորվում է որպես միջազգային երաշխիք, եթե այն ստեղծող կամ նախատեսող համաձայնագիրը`
ա) կազմված է գրավոր,
բ) վերաբերում է այն ավիացիոն օբյեկտին, որը տնօրինելու իրավունք ունի գրավատուն, պայմանական վաճառողը կամ վարձակալը,
գ) հնարավորություն է տալիս ճանաչելու ավիացիոն օբյեկտը և
դ) պարտավորությունների կատարման ապահովման պայմանագրի դեպքում թույլ է տալիս սահմանել ապահովված պարտավորությունները` առանց ապահովման գումարը կամ առավելագույն գումարը նշելու անհրաժեշտության: