Հոդված 2. Միջազգային երաշխիք
Հոդված 2. Միջազգային երաշխիք
1. Սույն Կոնվենցիայով սահմանվում են ավիացիոն օբյեկտների և դրանց հետ կապված իրավունքների նկատմամբ միջազգային երաշխիքների առաջացման կարգը և հետևանքները:
2. Սույն Կոնվենցիայի նպատակների համար ավիացիոն օբյեկտների նկատմամբ միջազգային երաշխիք է հանդիսանում 10-րդ հոդվածի համաձայն առաջացած երաշխիքը ճախրասավառնակների, ավիացիոն շարժիչների կամ ուղղաթիռների նկատմամբ, որը՝
ա) գրավատուի կողմից տրամադրվել է պարտականությունների կատարման ապահովման համաձայնագրով,
բ) պատկանում է գնորդ՝ սեփականության իրավունքի պահպանմամբ նախնական վաճառքի համաձայնագրով հնարավոր վաճառող հանդիսացող անձին, կամ
գ) պատկանում է երկարաժամկետ վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալ հանդիսացող անձին:
«ա» ենթակետի գործողության տակ ընկնող երաշխիքը չի ընկնում նաև «բ» և «գ» ենթակետերի գործողության տակ:
3. Կիրառելի օրենքով որոշվում է, թե արդյո՞ք երաշխիքը, որի նկատմամբ կիրառվում է նախորդ կետը, ընկնում է նշված կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերի գործողության տակ:
4. Ավիացիոն օբյեկտի նկատմամբ միջազգային երաշխիքը տարածվում է այդ ավիացիոն օբյեկտի հետ կապված փոխհատուցման վրա: