Գլուխ III · Իրավունքների պաշտպանության միջոցները պարտավորությունների չկատարման դեպքում
Հոդված 70. Իրավունքների պաշտպանության միջոցներին վերաբերող հայտարարություններ
Հոդված 70. Իրավունքների պաշտպանության միջոցներին վերաբերող հայտարարություններ
1. Պայմանավորվող պետությունը Արձանագրությունը վավերացնելու, ընդունելու, հաստատելու կամ դրան միանալու պահին կարող է հայտարարել, որ քանի դեռ պարտավորություններով ծանրաբեռնված ավիացիոն օբյեկտը գտնվում է իր տարածքում կամ վերահսկվում է իր տարածքից, գրավառուն չի կարող լիզինգով տրամադրել տվյալ օբյեկտը այդ տարածքում:
2. Պայմանավորվող պետությունը Արձանագրությունը վավերացնելու, ընդունելու, հաստատելու կամ դրան միանալու պահին կարող է հայտարարել, թե արդյո՞ք սույն Կոնվենցիայի որևէ դրույթի համաձայն պարտատիրոջը տրամադրվող իրավունքների պաշտպանության որևէ միջոց, որը հստակ ամրագրված չէ դրանում, որի համար պետք է դատարան դիմել, կարող է կիրառվել միայն դատարանի թույլտվությամբ: