Գլուխ I · Կիրառման ոլորտը և ընդհանուր դրույթներ
Հոդված 4. Պարտապանի գտնվելու վայրը
Հոդված 4. Պարտապանի գտնվելու վայրը
1. 3-րդ հոդվածի 1-ին կետի նպատակների համար. պարտապանը գտնվում է այն Պայմանավորվող պետություններից որևէ մեկում՝
ա) որի օրենսդրության համաձայն հիմնադրվել կամ ձևավորվել է,
բ) որտեղ ունի գրանցված հիմնարկ կամ օրենսդրությամբ նախատեսված գլխամասային գրասենյակ,
գ) որտեղ գտնվում է իր կառավարման կենտրոնը, կամ
դ) որտեղ իրականացնում է իր տնտեսական գործունեությունը:
2. Պարտապանի տնտեսական գործունեության վարման վայրի վերաբերյալ հղումը նախորդ կետի «դ» ենթակետում, եթե առկա են մեկից ավելի գործունեության վայրեր, նշանակում է՝ հիմնական տնտեսական գործունեության վարման վայր կամ, եթե գործունեության այդպիսի վայր առկա չէ, նրա բնակության վայր: