Անցնել բովանդակությանը
Գլուխ III · Իրավունքների պաշտպանության միջոցները պարտավորությունների չկատարման դեպքում

Հոդված 27. Վերահսկող մարմինը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27. Վերահսկող մարմինը

1. Վերահսկող մարմին է հանդիսանում միջազգային այն կազմակերպությունը, որը նշանակվում է Դիվանագիտական համաժողովի որոշմամբ` Շարժական սարքավորումների մասին կոնվենցիա և Օդանավերի մասին արձանագրություն ընդունելու համար:

2. Այն դեպքերում, երբ նախորդ կետում նշված միջազգային կազմակերպությունը չի կարող և չի ցանկանում գործել որպես Վերահսկող մարմին, հրավիրվում է Ստորագրող և Պայմանավորվող պետությունների համաժողով` այլ Վերահսկող մարմին նշանակելու համար:

3. Վերահսկող մարմինը կարող է Ստորագրող և Պայմանավորվող պետությունների կողմից ներկայացված, անհրաժեշտ որակավորում ու փորձառություն ունեցող անձանց կազմից ստեղծել փորձագետների հանձնաժողով, որը հանձն կառնի Վերահսկող մարմնին օժանդակելու գործը իր գործառույթները իրականացնելիս:

4. Վերահսկող մարմինը`

ա) ստեղծում է Միջազգային ռեգիստր կամ ապահովում է դրա ստեղծումը,

բ) նշանակում և պաշտոնից ազատում է Գրանցող քարտուղարին,

գ) ապահովում է, որպեսզի Միջազգային ռեգիստրի անխափան արդյունավետ գործունեության համար պահանջվող բոլոր իրավունքները Գրանցող քարտուղարի փոփոխման դեպքում նախատեսվեն կամ փոխանցվեն նոր Գրանցող քարտուղարին,

դ) Պայմանավորվող պետությունների հետ խորհրդատվություններից հետո ընդունում կամ հաստատում և ապահովում է Միջազգային ռեգիստրի գործունեությանն առնչվող կանոնների հրապարակումը,

ե) հաստատում է վարչական ընթացակարգեր, որոնց միջոցով Միջազգային ռեգիստրի աշխատանքին վերաբերող բողոքներ կարելի է ներկայացնել Վերահսկվող մարմնին,

զ) վերահսկում է Գրանցող քարտուղարի գործունեությունը և Միջազգային ռեգիստրի աշխատանքը,

է) Գրանցող քարտուղարի հարցումների հիման վրա վերջինիս տալիս է այնպիսի ցուցումներ, որոնք ինքը նպատակահարմար է համարում,

ը) սահմանում և պարբերաբար վերանայում է Միջազգային ռեգիստրի կողմից տրամադրվող ծառայությունների և գործողությունների համար սահմանված սակագների համակարգը,

թ) անում է ամեն անհրաժեշտ բան` ապահովելու համար գրանցման էլեկտրոնային համակարգի արդյունավետ տեղեկատվական բազայի գործունեությունը` սույն Կոնվենցիայի նպատակներն իրականացնելու համար, և

ժ) պարբերաբար զեկուցում է Պայմանավորվող պետություններին սույն Կոնվենցիայի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունների կատարման մասին:

5. Վերահսկող մարմինը կարող է կնքել ցանկացած համաձայնագիր, որն անհրաժեշտ է իր գործառույթների իրականացման համար, այդ թվում` 40-րդ հոդվածի 3-րդ կետում նշված ցանկացած համաձայնագիր:

6. Վերահսկող մարմնին են պատկանում Միջազգային ռեգիստրի տվյալների բազայի և արխիվի նկատմամբ սեփականության բոլոր իրավունքները:

7. Վերահսկվող մարմնի կողմից առաջին կանոնները պետք է ընդունվեն այնպես, որ դրանք հնարավոր լինի կիրառել Կոնվենցիայի և Արձանագրության ուժի մեջ մտնելու պահից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։