Հոդված 49. Իրավահաջորդի առաջնայնությունը օբյեկտի հետ կապված իրավունքների նկատմամբ
Հոդված 49. Իրավահաջորդի առաջնայնությունը օբյեկտի հետ կապված իրավունքների նկատմամբ
1. Անձը, որին գրանցված զիջման միջոցով անցել են օբյեկտի հետ կապված իրավունքները և համապատասխան միջազգային երաշխիքը, 48-րդ հոդվածի 1-ին կետով ունի առաջնայնություն մեկ այլ անձի նկատմամբ, որին անցել են օբյեկտի հետ կապված իրավունքները, միայն`
ա) եթե պայմանագրում, որով առաջացել են օբյեկտի հետ կապված իրավունքները, նշվում է, որ դրանք ապահովված են օբյեկտով կամ կապված են դրա հետ, և
բ) այնքանով, որքանով օբյեկտի հետ կապված իրավունքներն առնչվում են օբյեկտին:
2. Նախորդ կետի «բ» ենթակետի նպատակների համար. օբյեկտի հետ կապված իրավունքներն առնչվում են օբյեկտին այնքանով, որքանով դրանք բաղկացած են վճարման կամ այլ պարտավորությունների կատարման իրավունքներից, որոնք վերաբերում են՝
ա) որպես կանխավճար և օբյեկտի գնման համար օգտագործված գումարներին,
բ) որպես կանխավճար և այլ օբյեկտի գնման համար օգտագործված գումարներին, որի նկատմամբ զիջող անձը տնօրինում է այլ միջազգային երաշխիքներ, եթե զիջող անձը այդ երաշխիքները փոխանցել է այլ անձի, և զիջումը գրանցվել է,
գ) ավիացիոն օբյեկտի դիմաց վճարվող գնին,
դ) ավիացիոն օբյեկտի նկատմամբ վճարվող վարձակալական վճարներին կամ
ե) նախորդ ենթակետերից որևէ մեկում նշված գործարքներից բխող այլ պարտավորություններին:
3. Մյուս բոլոր դեպքերում օբյեկտի հետ կապված իրավունքների մրցող զիջումների առաջնայնությունը որոշվում է կիրառելի օրենսդրությամբ: