Անցնել բովանդակությանը
Գլուխ III · Իրավունքների պաշտպանության միջոցները պարտավորությունների չկատարման դեպքում

Հոդված 33. Գրանցման համաձայնություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 33. Գրանցման համաձայնություն

1. Միջազգային երաշխիքը, պայմանական միջազգային երաշխիքը, դրա զիջումը կամ միջազգային երաշխիքի պայմանական զիջումը կարող են գրանցվել, և ցանկացած նման գրանցում կարող է փոփոխվել, կամ դրա գործողության ժամկետը կարող է երկարաձգվել նախքան ժամկետի ավարտը, կողմերից ցանկացած մեկի կողմից` մյուս կողմի գրավոր համաձայնությամբ:

2. Միջազգային երաշխիքի ստորակարգությունը այլ միջազգային երաշխիքի նկատմամբ կարող է գրանցվել ցանկացած ժամանակ՝ այն անձի կողմից կամ նրա գրավոր համաձայնությամբ, որի երաշխիքն ստորակարգվել է:

3. Գրանցումը կարող է չեղյալ հայտարարվել այն անձի կողմից կամ նրա գրավոր համաձայնությամբ, որի օգտին այն կատարվել է:

4. Միջազգային երաշխիքի ձեռքբերումը օրենքով կամ պայմանագրով կատարված սուբրոգացիայի արդյունքում կարող է գրանցվել այն անձի կողմից, ում փոխանցվում է երաշխիքը:

5. Գրանցելի արտապայմանագրային իրավունքները կամ երաշխիքները կարող են գրանցվել դրանք տնօրինող անձի կողմից:

6. Ազգային երաշխիքի մասին ծանուցումը կարող է գրանցվել երաշխիքը տնօրինող անձի կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։