Անցնել բովանդակությանը
Գլուխ III · Իրավունքների պաշտպանության միջոցները պարտավորությունների չկատարման դեպքում

Հոդված 40. Իրավասուբյեկտություն, անձեռնմխելիություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 40. Իրավասուբյեկտություն, անձեռնմխելիություն

1. Վերահսկող մարմինն օժտվում է միջազգային իրավասուբյեկտությամբ, եթե մինչև այդ դրանով օժտված չի եղել:

2. Վերահսկող մարմինը, դրա պաշտոնատար անձինք և ծառայողները օգտվում են անձեռնմխելիությունից՝ դատական և վարչական գործողություններից, որը տրամադրվում է իրենց նկատմամբ կիրառելի ինչպես միջազգային կազմակերպության նորմերով, այնպես էլ այլ ձևով:

3. ա) Վերահսկող մարմինն օգտվում է հարկերից ազատման և նման այլ արտոնություններից, որոնք համաձայնագրով կարող են տրամադրվել հյուրընկալող Պետության կողմից:

բ) Սույն կետի նպատակների համար. «հյուրընկալող պետություն» նշանակում է՝ այն պետությունը, որտեղ գտնվում է Վերահսկող մարմինը:

4. Միջազգային ռեգիստրի գույքը, փաստաթղթերը, տվյալների բազան և արխիվը համարվում են անձեռնմխելի բռնագրավումից կամ վարչական և դատական այլ գործողություններից:

5. Գրանցող քարտուղարի դեմ ուղղված ցանկացած պահանջի նպատակների համար, 41-րդ հոդվածի 1-ին կետի կամ 56-րդ հոդվածի համաձայն, հայցվորն իրավունք ունի մուտք գործելու այն տեղեկությունների և փաստաթղթերի բազա, որոնք նրան անհրաժեշտ են հայցով գործը վարելու համար:

6. Վերահսկող մարմինը կարող է հրաժարվել սույն հոդվածի 4-րդ կետով շնորհվող անձեռնմխելիությունից:

Գլուխ VII

Գրանցող քարտուղարի պատասխանատվությունը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։