Հոդված 78. Ավանդապահը և նրա գործառույթները
Հոդված 78. Ավանդապահը և նրա գործառույթները
1. Կոնվենցիայի և Արձանագրության վավերացման, ընդունման, հաստատման կամ դրանց միանալու փաստաթղթերն ի պահ են տրվում Մասնավոր իրավունքի միասնականացման միջազգային ինստիտուտին (UNIDROIT), որը սույնով նշանակվում է որպես Ավանդապահ:
2. Ավանդապահը`
ա) տեղեկացնում է բոլոր Պայմանավորվող պետություններին`
i) յուրաքանչյուր նոր ստորագրման կամ ի պահ տրված՝ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու ցանկացած փաստաթղթի և դրանց համապատասխան ամսաթվերի մասին,
ii) Կոնվենցիայի և Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվա մասին,
iii) սույն Կոնվենցիայի համաձայն արված յուրաքանչյուր հայտարարության և հայտարարությունների համապատասխան ամսաթվերի մասին,
iv) ցանկացած հայտարարություն հետ վերցնելու կամ դրա փոփոխության և դրանց համապատասխան ամսաթվերի մասին և
v) Կոնվենցիան և Արձանագրությունը չեղյալ հայտարարելու վերաբերյալ ծանուցման, դրանց համապատասխան ամսաթվերի և դրանց ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին.
բ) Կոնվենցիայի և Արձանագրության հաստատված պատճեններն ուղարկում է բոլոր Պայմանավորվող պետություններին.
գ) Վերահսկող մարմնին և Գրանցող քարտուղարին տրամադրում է վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ յուրաքանչյուր փաստաթղթի պատճենը, նշելով այդ փաստաթղթերն ի պահ հանձնելու ամսաթիվը, յուրաքանչյուր հայտարարության կամ հայտարարությունը հետ վերցնելու կամ դրա փոփոխության պատճենը, ինչպես նաև չեղյալ հայտարարելու մասին յուրաքանչյուր ծանուցման պատճենը և ծանուցման ամսաթիվը, որպեսզի դրանցում պարունակվող տեղեկությունները ամբողջովին և հեշտությամբ հասանելի լինեն,
դ) կատարում է այնպիսի այլ գործառույթներ, որոնք սովորական են համարվում ավանդապահների համար:
Ի ՎԿԱՅՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալ լիազոր ներկայացուցիչները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Կոնվենցիան և Արձանագրությունը:
Հավելված
ՁԵՎ
ԱՊԱԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆ ՀԵՏ ՉԿԱՆՉՎՈՂ ԼԻԱԶՈՐԱԳՐԻ
25-րդ հոդվածում նշված հավելված
[օրը, ամիսը, տարին]
Ում է ներկայացվում` [Գրանցող մարմնի անվանումը]
Բովանդակությունը` ապագրանցման և դուրս բերման հետ չկանչվող լիազորագիր
Ներքոստորագրյալը հանդիսանում է [ուղղաթիռի/օդանավի ճախրասավառնակի արտադրողի անվանումը և մոդելի համարը] –ի գրանցված [շահագործողը] [սեփականատերը], որը կրում է արտադրողի սերիական համարը [արտադրողի սերիական համարը] և գրանցման [գրանցման համարը] [նշանը] [գրանցման համար/նշան] (տեղադրված, ամրացված կամ կցված բոլոր պարագաների, մասերի և սարքավորումների հետ միասին` «օդանավ»):
Սույն փաստաթուղթը հանդիսանում է ապագրանցման և դուրս բերման հետ չկանչվող լիազորագիր, որը տրամադրվում է ներքոստորագրյալ անձի կողմից [պարտատիրոջ անվանումը] օգտին («լիազորված կողմ») սույն Կոնվենցիայի 25-րդ հոդվածի դրույթների համաձայն: Համաձայն նշված հոդվածի` ներքոստորագրյալը սույնով հայցում է.
i) ճանաչել, որ լիազորված կողմը կամ իր կողմից նշանակված անձը հանդիսանում է այն միակ անձը, ով իրավունք ունի`
ա) ապահովելու օդանավի ապագրանցումը [օդանավերի գրանցման ռեգիստրի անվանումը]-ից, որը վարվում է [գրանցման մարմնի անվանումը] կողմից` 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրված՝ Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի III գլխի նպատակների համար.
բ) ապահովելու օդանավի դուրս բերումը և փաստացի տեղափոխումը [երկրի անվանումը] –ից, և
ii) հաստատել, որ լիազորված կողմը կամ նրա նշանակած անձը կարող է վերոնշյալ i կետում նշված գործողությունները կատարել գրավոր պահանջի հիման վրա՝ առանց ներքոստորագրյալ անձի համաձայնության, և որ նման պահանջ ներկայացնելուց հետո [երկրի անվանումը]-ի իրավասու մարմինները պետք է համագործակցեն լիազորված կողմի հետ` այդ գործողությունները շուտափույթ ավարտելու համար:
Սույն փաստաթղթով հաստատված լիազորված կողմի իրավունքները չեն կարող հետ վերցվել ներքոստորագրյալ անձի կողմից` առանց լիազորված կողմի գրավոր համաձայնության:
Խնդրում եմ հաստատել ձեր համաձայնությունը սույն հարցմանը և դրա պայմաններին` ստորև հատկացված տեղում համապատասխան գրառում կատարելով և սույն փաստաթուղթը [գրանցման մարմնի անվանումը] –ին փոխանցելով:
[շահագործողի/սեփականատիրոջ անվանումը]
_______________________________________
Համաձայնեցված և փոխանցված է
[օրը, ամիսը, տարին]
_________________________________________
[համապատասխան գրառման մանրամասները]
[ստորագրողի անուն, ազգանուն]
[ստորագրողի պաշտոն]