Անցնել բովանդակությանը
Գլուխ III · Իրավունքների պաշտպանության միջոցները պարտավորությունների չկատարման դեպքում

Հոդված 46. Պարտապանի պարտավորություններն այն անձի նկատմամբ, որին կատարվում է զիջումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 46. Պարտապանի պարտավորություններն այն անձի նկատմամբ, որին կատարվում է զիջումը

1. Այնքանով, որքանով օբյեկտի հետ կապված իրավունքները և համապատասխան միջազգային երաշխիքը փոխանցվել են` 44-րդ և 45-րդ հոդվածների համաձայն, պարտապանը այդ իրավունքների և այդ երաշխիքի մասով պարտավորություններ ունի զիջման պայմանագրով և պարտավոր է վճարում կատարել կամ այլ կերպ կատարել պարտավորությունները այն անձի նկատմամբ, որին անցել են իրավունքները, միայն այն դեպքում, եթե`

ա) պարտապանը գրավոր ծանուցվել է զիջման մասին զիջող պարտատիրոջ կողմից կամ նրա լիազորությամբ,

բ) ծանուցման մեջ նշված են օբյեկտի հետ կապված իրավունքները, և

գ) պարտապանը գրավոր համաձայնություն է տվել՝ անկախ այն բանից՝ տրվա՞ծ է այն նախքան զիջումը, կամ դրանում նշվա՞ծ է այն անձը, որին անցնում են իրավունքները, թե ոչ:

2. Անկախ ցանկացած այլ հիմքից, որով պարտապանի վճարումը կամ պարտավորությունների կատարման այլ ձևերն ազատում են նրան պատասխանատվությունից, այդ նպատակով կատարված վճարումը կամ պարտավորությունների կատարման այլ ձևերը վավեր են համարվում, եթե դրանք կատարվել են նախորդ կետի համաձայն:

3. Սույն հոդվածում ոչինչ չի ազդում մրցող զիջումների առաջնայնության վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։