Անցնել բովանդակությանը
Գլուխ III · Իրավունքների պաշտպանության միջոցները պարտավորությունների չկատարման դեպքում

Հոդված 35. Որոնում և տեղեկատվության տրամադրում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 35. Որոնում և տեղեկատվության տրամադրում

1. Ցանկացած անձ կարող է, սույն Կոնվենցիայով և կանոններով նախատեսված կարգով, էլեկտրոնային միջոցներով իրականացնել կամ հարցում կատարել տեղեկությունների վերաբերյալ Միջազգային ռեգիստրում՝ այնտեղ գրանցված միջազգային երաշխիքների կամ պայմանական միջազգային երաշխիքների վերաբերյալ:

2. Համապատասխան հարցում ստանալով` Գրանցող քարտուղարը, կանոններում նախատեսված կարգով, տրամադրում է վկայական էլեկտրոնային միջոցներով ռեգիստրում ավիացիոն օբյեկտի վերաբերյալ ցանկացած տեղեկատվության որոնման մասին.

ա) նշելով դրան առնչվող գրանցված բոլոր տեղեկությունները` նշելով նաև տեղեկությունների գրանցման ամսաթիվը և ժամը, կամ

բ) նշելով, որ դրան առնչվող տեղեկատվություն Միջազգային ռեգիստրում առկա չէ:

3. Նախորդ կետի համաձայն տրամադրվող որոնման վերաբերյալ վկայականում նշվում է, որ տվյալ գրանցման տեղեկության մեջ նշված պարտատերը ձեռք է բերել կամ մտադիր է ձեռք բերելու միջազգային երաշխիք օբյեկտի նկատմամբ, սակայն չի նշվում գրանցված երաշխիքը միջազգայի՞ն երաշխիք է, թե պայմանական միջազգային երաշխիք, եթե նույնիսկ դա կարելի է պարզել գրանցման համապատասխան տվյալների հիման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։