Հոդված 6. Կիրառումը վաճառքի և պայմանական վաճառքի նկատմամբ
Հոդված 6. Կիրառումը վաճառքի և պայմանական վաճառքի նկատմամբ
Սույն Կոնվենցիայի հետևյալ դրույթները կիրառվում են այնպես, ինչպես եթե միջազգային երաշխիք առաջացնող կամ նախատեսող համաձայնագրին հղումները լինեին հղումներ առք ու վաճառքի պայմանագրին, և ինչպես եթե հղումները միջազգային երաշխիքին, պայմանական միջազգային երաշխիքին, պարտապանին և պարտատիրոջը լինեին, համապատասխանաբար, հղումներ վաճառքին, պայմանական վաճառքին, վաճառողին և գնորդին`
3-րդ և 4-րդ հոդվածներ,
26-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետ,
32-րդ հոդվածի 4-րդ կետ,
33-րդ հոդվածի 1-ին կետ (առք ու վաճառքի պայմանագրի կամ պայմանական վաճառքի պայմանագրի մասով),
38-րդ հոդվածի 2-րդ կետ (պայմանական վաճառքի մասով) և
43-րդ հոդված:
Բացի այդ` առք ու վաճառքի պայմանագրերի և պայմանական վաճառքի նկատմամբ կիրառվում են 1-ին հոդվածի, 5-րդ հոդվածի, IV-VII գլուխների, 42-րդ հոդվածի (բացի 42-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերից), X գլխի, XI գլխի (բացի 55-րդ հոդվածից), XII գլխի և XIII գլխի (բացի 76-րդ հոդվածից) ընդհանուր դրույթները: