Անցնել բովանդակությանը
Գլուխ III · Իրավունքների պաշտպանության միջոցները պարտավորությունների չկատարման դեպքում

Հոդված 29. Տեղեկությունների մուտքագրման նշանակված կետեր

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29. Տեղեկությունների մուտքագրման նշանակված կետեր

1. 2-րդ կետի դրույթները հաշվի առնելով` Պայմանավորվող պետությունը կարող է ցանկացած ժամանակ նշանակել իր տարածքում գտնվող ցանկացած կազմակերպություն կամ կազմակերպություններ` որպես տեղեկությունների մուտքագրման կետ կամ կետեր, որոնց միջոցով պետք է կամ կարելի է Միջազգային ռեգիստր փոխանցել գրանցման համար պահանջվող տեղեկություններ` 53-րդ հոդվածով սահմանված ազգային երաշխիքի, իրավունքի կամ երաշխիքի մասին ծանուցման գրանցումից բացի, որոնք երկու դեպքում էլ բխում են այլ պետության օրենսդրությունից:

2. Նախորդ կետի համաձայն արված նշանակումը կարող է թույլ տալ, բայց չի պարտադրում նշանակված կետի կամ կետերի օգտագործում այն տեղեկությունների մուտքագրման համար, որոնք պահանջվում են ավիացիոն շարժիչների նկատմամբ գրանցում կատարելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։