Հոդված 77. Վերստուգիչ համաժողովներ, փոփոխություններ և դրանց առնչվող հարցեր
Հոդված 77. Վերստուգիչ համաժողովներ, փոփոխություններ և դրանց առնչվող հարցեր
1. Ավանդապահը, խորհրդակցելով Վերահսկող մարմնի հետ, պատրաստում է տարեկան, կամ այն ժամանակ, երբ հանգամանքներն են պահանջում, զեկույցներ Մասնակից պետությունների համար այն մասին, թե ինչպես է գործել սույն Կոնվենցիայով ստեղծված միջազգային ռեժիմը գործնականում: Նման զեկույցներ կազմելիս Ավանդապահը հաշվի է առնում Վերահսկող մարմնի զեկույցները, որոնք վերաբերում են գրանցման միջազգային համակարգի գործունեությանը:
2. Մասնակից պետությունների առնվազն քսանհինգ տոկոսի խնդրանքով Ավանդապահը, խորհրդակցելով Վերահսկող մարմնի հետ, ժամանակ առ ժամանակ հրավիրում է Վերստուգիչ համաժողովներ` քննարկելու համար.
ա) սույն Կոնվենցիայի գործնական կիրառումը և Կոնվենցիայի դրույթների շրջանակներում դրա արդյունավետությունը ավիացիոն օբյեկտների լիզինգի և ապահովված ակտիվներով ֆինանսավորման դյուրացման գործում,
բ) սույն Կոնվենցիայի դրույթների և դրանցից բխող կանոնների կիրառումը և դրանց տրված դատական մեկնաբանությունը,
գ) գրանցման միջազգային համակարգի աշխատանքը, Գրանցող քարտուղարի գործունեությունը և նրա վերահսկողությունը Վերահսկող մարմնի կողմից` հաշվի առնելով Վերահսկող մարմնի զեկույցները, և
դ) Միջազգային ռեգիստրին առնչվող կարգավորումների կամ սույն Կոնվենցիայի փոփոխությունների նպատակահարմարությունը:
3. Հաշվի առնելով 4-րդ կետը` Կոնվենցիայի կամ Արձանագրության ցանկացած փոփոխություն հաստատվում է նախորդ կետում նշված համաժողովին մասնակցող Մասնակից պետությունների մեծամասնությամբ, ծայրահեղ դեպքում առնվազն երկու երրորդով և ուժի մեջ է մտնում այն պետությունների նկատմամբ, որոնք վավերացրել, ընդունել կամ հաստատել են այդ փոփոխությունը, վավերացման, ընդունման կամ հաստատման դեպքում՝ դրանց ուժի մեջ մտնելուն վերաբերող 65-րդ հոդվածի դրույթների համաձայն:
4. Երբ նախատեսվում է սույն Կոնվենցիայի առաջարկվող փոփոխությունը կիրառել սարքավորումների մեկից ավել տեսակների նկատմամբ, այդ փոփոխությունը նույնպես պետք է հաստատվի յուրաքանչյուր Արձանագրությանը մասնակից այն Պետությունների առնվազն երկու երրորդ մեծամասնությամբ, որոնք մասնակցում են 2-րդ կետում նշված համաժողովին: