Հոդված 5. Մեկնաբանում և կիրառելի իրավունք
Հոդված 5. Մեկնաբանում և կիրառելի իրավունք
1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման ժամանակ պետք է հաշվի առնվեն դրա նպատակները, ինչպես սահմանված են նախաբանում, դրա միջազգային բնույթը և դրա միատեսակ ու կանխատեսելի ձևով կիրառումը խթանելու անհրաժեշտությունը:
2. Այն հարցերը, որոնք առնչվում են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերին, սակայն անմիջական կերպով կարգավորված չեն դրանում, պետք է կարգավորվեն այն ընդհանուր սկզբունքների հիման վրա, որոնք ընկած են Կոնվենցիայի հիմքում, կամ, այդ սկզբունքների բացակայության դեպքում, կիրառելի իրավունքի համաձայն:
3. Հղումները կիրառելի իրավունքին հղումներ են միջազգային մասնավոր իրավունքի նորմերի ուժով կիրառելի ներպետական իրավունքի նորմերին:
4. Եթե Պետությունը բաղկացած է տարածքային մի քանի միավորներից, որոնցից յուրաքանչյուրն ունի կարգավորման ենթակա հարցի առնչությամբ իրավունքի իր նորմերը, և եթե առկա չեն ցուցումներ համապատասխան տարածքային միավորի վերաբերյալ, այդ Պետության իրավունքով որոշվում է այն տարածքային միավորը, որի նորմերով պետք է կարգավորվի հարցը: Նման նորմերի բացակայության դեպքում կիրառվում են այն տարածքային միավորի նորմերը, որին հարցն առավել սերտորեն է առնչվում: