Հոդված 41. Պատասխանատվություն և ֆինանսական երաշխիքներ
Հոդված 41. Պատասխանատվություն և ֆինանսական երաշխիքներ
1. Գրանցող քարտուղարը պատասխանատվություն է կրում ցանկացած անձի պատճառված կորստի հետ կապված վնասների փոխհատուցման համար, որոնք անմիջականորեն բխում են Գրանցող քարտուղարի կամ նրա պաշտոնյաների ու ծառայողների սխալից կամ բացթողումից կամ գրանցման միջազգային համակարգի ոչ պատշաճ աշխատանքից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նման գործունեությունն առաջացել է անխուսափելի և անհաղթահարելի բնույթի իրադարձության հետևանքով, որը չէր կարող կանխվել` օգտագործելով առկա լավագույն միջոցները, որոնք պրակտիկայում սովորաբար կիրառվում են էլեկտրոնային ռեգիստրների նախագծման և շահագործման բնագավառում, ներառյալ պահեստավորման, համակարգի պաշտպանության և ցանցի կազմակերպման հետ կապված միջոցները:
2. Համաձայն նախորդ կետի՝ Գրանցող քարտուղարը չի կրում պատասխանատվություն գրանցման տեղեկություններում առկա փաստացի անճշտությունների համար, որոնք ստացվել կամ փոխանցվել են Գրանցող քարտուղարի կողմից` այն ձևով, որով նա ստացել է այդ տեղեկությունները, ինչպես նաև` այն գործողությունների կամ հանգամանքների համար, որոնց համար Գրանցող քարտուղարը և նրա պաշտոնյաներն ու ծառայողները պատասխանատվություն չեն կրում, և որոնք առաջացել են նախքան Միջազգային ռեգիստրում գրանցման տեղեկությունների ստացումը:
3. 1-ին կետով նախատեսված փոխհատուցման չափը կարող է նվազեցվել այնքանով, որքանով այն անձը, որին հասցվել է վնասը, պատճառել է այդ վնասը կամ նպաստել է դրան:
4. Գրանցող քարտուղարն ապահովում է սույն հոդվածում նշված պատասխանատվությունը ծածկող ապահովագրություն կամ ֆինանսական երաշխիքներ այն ծավալով, որը կորոշվի Վերահսկող մարմնի կողմից` սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:
5. Նախորդ կետում նշված ապահովագրության կամ ֆինանսական երաշխիքների գումարը յուրաքանչյուր իրադարձության դեպքում պետք է առնվազն լինի համարժեք ավիացիոն օբյեկտի առավելագույն արժեքին, ինչպես սահմանված է Վերահսկող մարմնի կողմից:
6. Ոչինչ սույն Կոնվենցիայում չպետք է խոչընդոտի Գրանցող քարտուղարին ձեռք բերել ապահովագրություն կամ ֆինանսական երաշխիքներ այն դեպքերի առնչությամբ, որոնց համար, համաձայն սույն հոդվածի, Գրանցող քարտուղարը պատասխանատվություն չի կրում:
Գլուխ VIII
Երրորդ անձանց նկատմամբ միջազգային երաշխիքների հետևանքները