Հոդված 55. Իրավասություն` համաձայն 20-րդ հոդվածի
Հոդված 55. Իրավասություն` համաձայն 20-րդ հոդվածի
1. Պայմանավորվող պետության այն դատարանները, որոնք ընտրվել են գործարքի մասնակիցների կողմից` 54-րդ հոդվածի համաձայն, և այն Պայմանավորվող պետության դատարանները, որի տարածքում գտնվում է ավիացիոն օբյեկտը, կամ որտեղ գրանցված է օդանավը, դատական պաշտպանություն տրամադրելու իրավասություն ունեն այդ ավիացիոն օբյեկտի կամ օդանավի նկատմամբ՝ ըստ 20-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» ենթակետերի և 8-րդ կետի:
2. 20-րդ հոդվածի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերով՝ դատական պաշտպանության, կամ, 20-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն, ժամանակավոր դատական պաշտպանության տրամադրման իրավասություն ունեն`
ա) կողմերի ընտրած դատարանները կամ
բ) այն Պայմանավորվող պետության դատարանները, որի տարածքում գտնվում է պարտապանը, ընդ որում, դատական պաշտպանության այդ միջոցները` համաձայն դրանց տրամադրման ակտերի պայմանների, ենթակա են հարկադիր կատարման միայն այդ Պայմանավորվող պետության տարածքում:
3. Դատարանը, նախորդ կետերի համաձայն, ունի իրավասություն, եթե անգամ 20-րդ հոդվածի 1-ին կետում նշված հայցապահանջի վերջնական որոշումը կայացվելու է կամ կարող է կայացվել մեկ այլ Պայմանավորվող պետության դատարանում կամ արբիտրաժի միջոցով: