Անցնել բովանդակությանը
Գլուխ III · Իրավունքների պաշտպանության միջոցները պարտավորությունների չկատարման դեպքում

Հոդված 76. Անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 76. Անցումային դրույթներ

1. Բացառությամբ այն դեպքերի, երբ Պայմանավորվող պետությունը ցանկացած պահի այլ բան է հայտարարում, սույն Կոնվենցիան չի կիրառվում ավելի վաղ ծագած այն իրավունքի կամ երաշխիքի նկատմամբ, որը պահպանում է իր առաջնայնությունը, սահմանվել է կիրառելի օրենսդրության համաձայն` մինչև սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը:

2. 1-ին հոդվածի «լդ» կետի նպատակների և սույն Կոնվենցիայի համաձայն առաջնայնությունը սահմանելու համար`

ա) «սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթիվ» պարտապանի նկատմամբ նշանակում է այն ամսաթիվը, երբ սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում, կամ երբ այն պետությունը, որտեղ գտնվում է պարտապանը, դառնում է Պայմանավորվող պետություն` կախված նրանից, թե որն ավելի ուշ կլինի,

բ) պարտապանը գտնվում է այն պետությունում, որտեղ գտնվում է նրա վարչական կենտրոնը, կամ, եթե նա չունի վարչական կենտրոն, այն վայրը, որտեղ նա վարում է տնտեսական գործունեություն, կամ, եթե նա ունի տնտեսական գործունեություն վարելու մեկից ավելի վայրեր, այն վայրը, որն իր տնտեսական գործունեության հիմնական վայրն է, կամ, եթե չունի տնտեսական գործունեության վայր, իր բնակության վայրը:

3. Պայմանավորվող պետությունը կարող է 1-ին կետի համաձայն արված իր հայտարարության մեջ նշել այն ամսաթիվը, ոչ վաղ, քան հայտարարության ուժի մեջ մտնելուց հետո երեք տարի անց, որով սույն Կոնվենցիան առաջնայնության սահմանման նպատակների համար, այդ թվում` գոյություն ունեցող առաջնայնության պահպանման համար, կիրառելի կդառնա ավելի վաղ գոյություն ունեցած իրավունքների կամ երաշխիքների նկատմամբ, որոնք առաջացել են այն պայմանագրով, որը կնքվել է այն ժամանակահատվածում, երբ պարտապանը գտնվել է նախորդ կետի «բ» ենթակետում նշված պետությունում, միայն այն չափով և ձևով, ինչպես նշված է հայտարարության մեջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։