Անցնել բովանդակությանը
Գլուխ III · Իրավունքների պաշտպանության միջոցները պարտավորությունների չկատարման դեպքում

Հոդված 31. Գրանցման պայմանները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31. Գրանցման պայմանները

1. Սույն Կոնվենցիայի համաձայն` կանոններում պետք է առանձնանշվեն այն պայմանները, ներառյալ ավիացիոն օբյեկտի ճանաչման չափանիշները, որոնք անհրաժեշտ են.

ա) գրանցում կատարելու համար (ներառյալ՝ էլեկտրոնային ձևով ցանկացած անձի նախնական համաձայնության փոխանցման դրույթը, որի համաձայնությունը պահանջվում է 33-րդ հոդվածով),

բ) կատարվում է որոնում և տրվում են որոնման արդյունքի մասին վկայականներ և, սա հաշվի առնելով,

գ) ապահովվում է Միջազգային ռեգիստրի տեղեկությունների և փաստաթղթերի գաղտնիությունը` գրանցմանը վերաբերող տեղեկություններից և փաստաթղթերից բացի:

2. Գրանցող քարտուղարը պարտավոր չէ ճշտել՝ 33-րդ հոդվածով սահմանված գրանցման համաձայնությունը փաստացի կերպով տրվե՞լ է կամ վավե՞ր է, թե ոչ:

3. Երբ որպես պայմանական միջազգային երաշխիք գրանցված երաշխիքը դառնում է միջազգային երաշխիք, չի պահանջվում ոչ մի լրացուցիչ գրանցում` պայմանով, որ գրանցման համար ներկայացված տեղեկությունները բավարար են միջազգային երաշխիքը գրանցելու համար:

4. Գրանցող քարտուղարը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի գրանցումները մուտքագրվեն Միջազգային ռեգիստրի տվյալների բազա և հասանելի լինեն որոնման համար` տեղեկությունների ստացման ժամանակագրական կարգով, գրանցելով նաև դրանց ստացման ամսաթիվը և ժամը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։