Անցնել բովանդակությանը
Գլուխ I · Կիրառման ոլորտը և ընդհանուր դրույթներ

Հոդված 3. Կիրառման ոլորտը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Կիրառման ոլորտը

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է այն ժամանակ, երբ միջազգային երաշխիք ստեղծող կամ նախատեսող համաձայնագրի կնքման պահին պարտապանը գտնվում է Պայմանավորվող պետությունում:

2. Այն փաստը, որ պարտատերը գտնվում է Պայմանավորվող պետություն չհանդիսացող պետությունում, չի ազդում սույն Կոնվենցիայի կիրառման վրա:

3. Չհակասելով սույն հոդվածի 1-ին կետին` սույն Կոնվենցիան պետք է կիրառվի նաև ուղղաթիռների կամ օդանավերի ճախրասավառնակների նկատմամբ, որոնք գրանցված են այն Պայմանավորվող պետության օդանավերի ռեգիստրում, որը հանդիսանում է գրանցման Պետություն, և եթե այդ գրանցումը կատարվել է օդանավերի գրանցման համաձայնագրի համաձայն, որը համարվում էր գործող համաձայնագիր կնքման պահին:

4. Սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածում առկա «ներքին գործարքի» սահմանման նպատակների համար`

ա) ճախրասավառնակը գտնվում է այն օդանավի գրանցման Պետությունում, որի մասն է կազմում,

բ) ավիացիոն շարժիչը գտնվում է այն օդանավի գրանցման Պետությունում, որի վրա տեղադրված է, կամ, եթե այն տեղադրված չէ օդանավի վրա, այն Պետությունում, որտեղ այն ֆիզիկապես գտնվում է,

գ) համաձայնագրի կնքման պահին ուղղաթիռը գտնվում է իր գրանցման Պետությունում, որի հիման վրա առաջանում է կամ որով նախատեսվում է համապատասխան երաշխիք:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։