Հոդված 43. Անվճարունակության հետևանքները
Հոդված 43. Անվճարունակության հետևանքները
1. Պարտապանի նկատմամբ անվճարունակության ընթացակարգեր իրականացնելիս միջազգային երաշխիքը իրավական ուժ ունի այն դեպքում, եթե նախքան անվճարունակության ընթացակարգերն սկսելը այդ երաշխիքը գրանցվել է` սույն Կոնվենցիային համապատասխան:
2. Սույն հոդվածում ոչինչ չի ազդում անվճարունակության ընթացակարգերում միջազգային երաշխիքի իրավական ուժի վրա, եթե այդ երաշխիքը վավեր է` կիրառելի օրենսդրության համաձայն:
3. Սույն հոդվածում ոչինչ չի ազդում անվճարունակության ընթացակարգերում կիրառելի օրենսդրության այն նորմերի վրա, որոնք վերաբերում են առոչինչ գործարքին, որը կատարվել է առաջնայնություն ստեղծելու, ինչպես նաև պարտատերերին խաբելու նպատակով, կամ՝ այն ընթացակարգային նորմերի վրա, որոնք վերաբերում են իրավունքների հարկադիր կատարմանը այն գույքի նկատմամբ, որը գտնվում է անվճարունակության հարցերով կառավարչի ստուգման կամ հսկողության ներքո:
Գլուխ IX
Օբյեկտի հետ կապված իրավունքների և միջազգային երաշխիքների զիջումը, սուբրոգացիայի իրավունքը