Հոդված 45. Զիջմանն առնչվող ձևական պահանջներ
Հոդված 45. Զիջմանն առնչվող ձևական պահանջներ
1. Օբյեկտի հետ կապված իրավունքների զիջման միջոցով համապատասխան միջազգային երաշխիքը փոխանցվում է միայն այն դեպքում, երբ այն`
ա) կատարված է գրավոր,
բ) հնարավորություն է տալիս որոշելու օբյեկտի հետ կապված իրավունքները այն պայմանագրով, որի շրջանակներում դրանք առաջացել են, և
գ) որպես պարտավորությունների կատարումն ապահովվող միջոց կատարված զիջման դեպքում հնարավորություն է տալիս որոշելու զիջման միջոցով ապահովված պարտավորությունները` սույն Կոնվենցիային համապատասխան, սակայն չնշելով ապահովման գումարը կամ առավելագույն գումարը:
2. Պարտավորությունների կատարման ապահովման համաձայնագրով ստեղծված կամ տրամադրված միջազգային երաշխիքի զիջումը վավեր չէ մինչև փոխանցվեն օբյեկտի հետ կապված իրավունքներից մի քանիսը կամ բոլորը:
3. Սույն Կոնվենցիան չի կիրառվում օբյեկտի հետ կապված իրավունքների այն զիջման նկատմամբ, որը վավեր չէ` համապատասխան միջազգային երաշխիքը փոխանցելու համար: