Անցնել բովանդակությանը
Գլուխ III · Իրավունքների պաշտպանության միջոցները պարտավորությունների չկատարման դեպքում

Հոդված 32. Գրանցման վավերականությունը և գրանցում կատարելու ժամանակը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32. Գրանցման վավերականությունը և գրանցում կատարելու ժամանակը

1. Գրանցումը համարվում է վավեր միայն այն դեպքում, եթե կատարվել է 33-րդ հոդվածի համաձայն:

2. Գրանցումը, եթե այն վավեր է, պետք է ավարտված լինի պահանջվող տեղեկությունները Միջազգային ռեգիստրի տվյալների բազա ներմուծելուց հետո, որպեսզի հասանելի լինի որոնման համար:

3. Վերոնշյալ կետի նպատակների համար. գրանցումը համարվում է որոնման համար հասանելի այն պահից, երբ`

ա) Միջազգային ռեգիստրում դրան հատկացվել է հերթականության կարգով գրանցման պաշտոնական համար, և

բ) գրանցման մասին տեղեկությունները, ներառյալ գրանցման պաշտոնական համարը, պահպանվում են տևական ժամանակ և հասանելի են Միջազգային ռեգիստրում:

4. Եթե ի սկզբանե որպես պայմանական միջազգային երաշխիք գրանցված երաշխիքը դառնում է միջազգային երաշխիք, ապա այդ միջազգային երաշխիքը համարվում է գրանցված պայմանական միջազգային երաշխիքի գրանցման օրվանից` պայմանով, որ այդ գրանցումը գործողության մեջ էր միջազգային երաշխիքի` 10-րդ հոդվածի համաձայն ստեղծումից անմիջապես առաջ:

5. Նախորդ կետն անհրաժեշտ փոփոխություններով կիրառվում է միջազգային երաշխիքի` պայմանական զիջման գրանցման դեպքում:

6. Ավիացիոն օբյեկտին առնչվող գրանցումը պետք է հասանելի լինի որոնման համար Միջազգային ռեգիստրի տվյալների բազայում` ըստ արտադրողի անվան, արտադրողի սերիական համարի և մոդելի նկարագրության, ինչը լրացվում է անհրաժեշտության դեպքում` կրկնություններից խուսափելու համար: Նման լրացուցիչ տեղեկությունների մասին պետք է նշվի կանոններում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։