Գլուխ III · Իրավունքների պաշտպանության միջոցները պարտավորությունների չկատարման դեպքում
Հոդված 53. Գրանցելի արտապայմանագրային իրավունքներ և երաշխիքներ
Հոդված 53. Գրանցելի արտապայմանագրային իրավունքներ և երաշխիքներ
Պայմանավորվող պետությունը կարող է ցանկացած ժամանակ, Ավանդապահին ի պահ հանձնվող սույն Կոնվենցիայի հայտարարության մեջ, նշել արտապայմանագրային իրավունքների կամ երաշխիքների կատեգորիաների ցանկը, որոնք կարող են գրանցվել սույն Կոնվենցիայի համաձայն՝ օբյեկտների որևէ կատեգորիայի մասով այնպես, ինչպես եթե այդպիսի իրավունքները կամ երաշխիքները իրենցից միջազգային երաշխիքներ ներկայացնեին, որից հետո այդ իրավունքներն ու երաշխիքները պետք է դիտվեն որպես միջազգային երաշխիքներ: Ըստ անհրաժեշտության, նման հայտարարության մեջ կարող են կատարվել փոփոխություններ:
Գլուխ XI
Ընդդատություն