Գլուխ I · Կիրառման ոլորտը և ընդհանուր դրույթներ
Հոդված 11. Առք ու վաճառքի պայմանագրերի ձևային հատկանիշները և հետևանքները
Հոդված 11. Առք ու վաճառքի պայմանագրերի ձևային հատկանիշները և հետևանքները
1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար առք ու վաճառքի պայմանագիր է համարվում այն պայմանագիրը, որը.
ա) կազմված է գրավոր,
բ) վերաբերում է այն ավիացիոն օբյեկտին, որը տնօրինելու իրավունք ունի վաճառողը, և
գ) հնարավորություն է տալիս ճանաչելու ավիացիոն օբյեկտը` սույն Կոնվենցիային համապատասխան:
2. Առք ու վաճառքի պայմանագրով ավիացիոն օբյեկտի նկատմամբ վաճառողի երաշխիքը փոխանցվում է գնորդին՝ այդ պայմանագրի պայմանների համաձայն: