Հոդված 13. Սեփականության իրավունքների փոխանցումը ըստ պարտավորությունների բավարարման կարգով. գրավով ծանրաբեռնվածությունից ազատում
Հոդված 13. Սեփականության իրավունքների փոխանցումը ըստ պարտավորությունների բավարարման կարգով. գրավով ծանրաբեռնվածությունից ազատում
1. 17-րդ հոդվածում նշված պարտավորությունների չկատարման դեպքում ցանկացած ժամանակ գրավառուն և բոլոր շահագրգիռ անձինք կարող են համաձայնության գալ այն մասին, որ ավիացիոն օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը (կամ գրավատուի ցանկացած այլ իրավունք դրա նկատմամբ), որի վրա տարածվում է ապահովման երաշխիքը, անցնում է գրավառուին՝ ապահովված պարտավորությունների բավարարման նպատակով:
2. Դատարանը գրավառուի դիմումի հիման վրա կարող է որոշում կայացնել, որ ավիացիոն օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը (կամ գրավատուի ցանկացած այլ իրավունք դրա նկատմամբ), որի վրա տարածվում է ապահովման երաշխիքը, պետք է անցնի գրավառուին՝ ապահովված պարտավորությունների բավարարման նպատակով:
3. Դատարանը բավարարում է նախորդ կետում նշված դիմումը միայն այն դեպքում, երբ ապահովված պարտավորությունների գումարը, որը ենթակա է բավարարման այդ փոխանցման միջոցով, համաչափ է ավիացիոն օբյեկտի արժեքի հետ` հաշվի առնելով նաև շահագրգիռ անձանցից ցանկացածին գրավառուի կողմից վճարվելիք գումարները:
4. 17-րդ հոդվածում նշված պարտավորությունների չկատարման դեպքում ցանկացած ժամանակ, սակայն նախքան գրավի առարկա ավիացիոն օբյեկտի վաճառքը կամ 2-րդ կետով սահմանված որոշման ընդունումը, գրավատուն կամ ցանկացած շահագրգիռ անձ կարող է հրաժարվել ապահովման երաշխիքից` ամբողջությամբ վճարելով ապահովման գումարը, պայմանով, որ օբյեկտը լիզինգային հիմունքներով տրամադրվի գրավառուի կողմից` համաձայն 12-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի կամ 12-րդ հոդվածի 2-րդ կետի ընդունված որոշմամբ: Եթե պարտավորությունները այս կերպով չկատարելու դեպքում գումարը ամբողջովին վճարվում է որևէ շահագրգիռ անձի, սակայն ոչ պարտապանի կողմից, ապա գրավառուի իրավունքներն անցնում են այդ անձին:
5. Գրավատուի սեփականության իրավունքը կամ յուրաքանչյուր այլ իրավունք, որը փոխանցվում է վաճառքի դեպքում՝ 12-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն կամ սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերի համաձայն, ցանկացած այլ երաշխիքով հանդիսանում են ծանրաբեռնվածությունից ազատված, որի նկատմամբ գրավառուի ապահովման երաշխիքն ունի առաջնայնություն` 42-րդ հոդվածի դրույթների համաձայն: